Հավելյալ արագություն օֆիս

«Հավելյալ արագություն օֆիս» ծառայությունը մատուցվում է բացառապես GPON տեխնոլոգիայով իրավաբանական և անհատ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց համար նախատեսված բացառապես «Մոնո օֆիս 35000» սակագնային փաթեթի համար: Ակտիվացնելով «Հավելյալ արագություն օֆիս» ծառայությունը՝  Բաժանորդը, ի լրումն իր սակագնային փաթեթով սահմանված հիմնական արագության, ստանում է ինտերնետի հավելյալ արագություն՝ սահմանված «Հավելյալ արագություն օֆիս» ծառայության տվյալ տարբերակով: «Հավելյալ արագություն օֆիս» ծառայությունը տրամադրվում է 4 տարբերակով.

  1. Հավելյալ արագություն օֆիս 1. Ակտիվացնելով «Հավելյալ արագություն օֆիս» ծառայության «Հավելյալ արագություն օֆիս 1»  տարբերակը՝ Բաժանորդը, ի լրումն իր սակագնային փաթեթով սահմանված հիմնական արագության, ստանում է 10 Մբ/վ արագություն՝ վճարելով 10․000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ ամսավճար:
  2. Հավելյալ արագություն օֆիս 2. Ակտիվացնելով «Հավելյալ արագություն օֆիս» ծառայության «Հավելյալ արագություն օֆիս 2»  տարբերակը՝ Բաժանորդը, ի լրումն իր սակագնային փաթեթով սահմանված հիմնական արագության, ստանում է 18 Մբ/վ արագություն՝ վճարելով 16․000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ ամսավճար:
  3. Հավելյալ արագություն օֆիս 3. Ակտիվացնելով «Հավելյալ արագություն օֆիս» ծառայության «Հավելյալ արագություն օֆիս 3»  տարբերակը՝ Բաժանորդը, ի լրումն իր սակագնային փաթեթով սահմանված հիմնական արագության, ստանում է 26 Մբ/վ արագություն՝ վճարելով 20․000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ ամսավճար:
  4. Հավելյալ արագություն օֆիս 4. Ակտիվացնելով «Հավելյալ արագություն օֆիս» ծառայության «Հավելյալ արագություն օֆիս 4»  տարբերակը՝ Բաժանորդը, ի լրումն իր սակագնային փաթեթով սահմանված հիմնական արագության, ստանում է 40 Մբ/վ արագություն՝ վճարելով 35000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ ամսավճար:

Հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել «Հավելյալ արագություն օֆիս» ծառայության միևնույն տարբերակը ավելի քան մեկ անգամ: Հնարավոր է միաժամանակ ակտիվացնել «Հավելյալ արագություն օֆիս»  ծառայության մի քանի տարբերակ:

Լայնաշերտ ինտերնետ ծառայության Բաժանորդի մոտ ինտերնետի արագությունը, որը ձևավորվում է տվյալ սակագնային փաթեթով սահմանված հիմնական արագության ու ձեռք բերված հավելյալ արագության հանրագումարով, չի կարող լինել ավելի, քան 100 Մբ/վ։